Միջազգային

Կոնգոյում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 394-ի

Կոնգոյում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 394-ի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կիվու նահանգում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 394-ի:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, հորդառատ անձրևները, որոնք սկսվել էին երկու օր առաջ Բուշու և Նյամուկուբի գյուղերում, հրահրել են Չիբիրա գետի վարարումը:

Մարզի մեծ թվով բնակիչներ համարվում են անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Արևադարձային կլիմայական գոտում գտնվող Կոնգոն անձրևային սեզոնի ընթացքում հաճախ բախվում է բնական աղետների:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական