Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևը հայտարարել է երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։
Միրզիևն Ուզբեկստանի նախագահ է ընտրվել 2016թ․ դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում՝ նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո, ով երկիրը ղեկավարում էր 1989 թվականից։
2021թ․ հոկտեմբերին Միրզիևը կրկին հաղթեց նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 80,1%-ը։