Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մուրը անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել ողջ տարածաշրջանում։
Նա Telegram-ում հայտարարել է, որ շատ դեպքերում հրդեհի պատճառ են դառնում հրկիզումը և մարդկային գործոնը։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ես որոշել եմ այսօրվանից արտակարգ դրություն մտցնել Տյումենի մարզում»,- գրել է Մուրը։