Միջազգային

Սյունակագիրը Լեհաստանին նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ սադրանքների ծանր հետևանքների մասին

Սյունակագիրը Լեհաստանին նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ սադրանքների ծանր հետևանքների մասին

Ռուսաստանի դեմ Լեհաստանի սադրանքները կարող են վերածվել ռազմական բախման՝ ծանր հետևանքներով, նախազգուշացրել Է Deutsche Wirtschafts Nachrichten (DWN) սյունակագիր Ռոնալդ Բարազոնը:

Նրա խոսքով՝ այդպիսով Վարշավան ՆԱՏՕ-ի աջակցությամբ ցանկանում է վրեժ լուծել Մոսկվայից։ 
«Լեհաստանը ներկայումս ինտենսիվ ջանքեր է գործադրում Ռուսաստանի հարձակումը հրահրելու համար, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմում ՆԱՏՕ-ի օգնությամբ վրեժխնդիր լինի երկրից», - ասվում է սյունակագրի հոդվածում:

Բարազոնը նշել է, որ ՌԴ դեսպանատանը կից դպրոցի շենքի առգրավումն անհրաժեշտ էր միայն Մոսկվային գրգռելու համար։  Ընդ որում, ինչպես ընդգծել է Բարազոնը, ՆԱՏՕ-ի մասին այն տեսակետը, որ կարող է «ոչնչացնել չար ռուսներին», արագ կվերանա, եթե իրական հակամարտություն սկսվի:

Սյունակագիրը նախազգուշացրել է, որ նոր պատերազմը կհանգեցնի միլիոնավոր մարդկանց մահվան, քաղաքների ոչնչացման: Լրագրողը կոչ է արել Լեհաստանի դաշնակիցներին գիտակցել Վարշավայի գործողությունների վտանգը և դադարեցնել հակամարտության սրումը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական