Ճապոնիայի Հոկայդո պրեֆեկտուրայում այսօր 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Հակոդատե քաղաքից 115 կմ դեպի արևելք։ Օջախը գտնվել է 60 կիլոմետր խորության վրա։
Ըստ աղբյուրի՝ հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։