Միջազգային

Հրաձգություն՝ Տեխասում. 8 մարդ սպանվել է Ալլեն առևտրի կենտրոնում. հանցագործը ևս չեզոքացվել է

Հրաձգություն՝ Տեխասում. 8 մարդ սպանվել է Ալլեն առևտրի կենտրոնում. հանցագործը ևս չեզոքացվել է

Տեխաս նահանգի Դալլաս քաղաքից հյուսիս գտնվող Ալլեն առևտրի կենտրոնում զինված տղամարդն անկանոն կրակել է և սպանել 8 մարդու, այնուհետև ոստիկանությունը չեզոքացրել է հանցագործին:
Առևտրի կենտրոնից հարյուրավոր մարդիկ են տարհանվել, ականատեսները նկարագրել են, թե ինչպես է տղամարդն անկանոն կրակում անցորդների ուղղությամբ:

Հաղորդվում է, որ զոհերից մի քանիսը երեխաներ են։

Առնվազն յոթ մարդ հիվանդանոցում է, որոնցից երեքի վիճակը ծանր է։

Հրշեջ ծառայության ղեկավարը հայտնել է, որ 7 մարդ, այդ թվում՝ զինված անձը, արդեն մահացած են եղել դեպքի վայրում, իսկ երկուսը մահացել են ավելի ուշ՝ հիվանդանոցում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական