Միջազգային

«Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Կովկասի համար նոր հնարավորություններ կստեղծի». Աքար

«Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Կովկասի համար նոր հնարավորություններ կստեղծի». Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին․ «Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի համար։ Հուսով ենք, որ պատմական թշնամանքների վերացումը ճանապարհ կհարթի տևական բարեկամության և համագործակցության համար։ Այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի առնենք եղած նուրբ իրավիճակը: Թեև հակամարտությունը ներկայումս սառեցված է, ռազմական գործողությունների մեջ մտնելու վտանգը մեծանում է այնքան, որքան ձգձգվում է համաձայնագրի կնքումը», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

«Եթե տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրները որոշեն ներդրումներ կատարել խաղաղության համար, դրա քաղաքական և տնտեսական օգուտը մեծ կլինի ողջ տարածաշրջանի համար: Թուրքիան կցանկանար, որ երրորդ երկրները, ներառյալ՝ Արևմուտքի իր դաշնակիցները, կամ օգնեն այս նոր ըմբռնմանը, կամ գոնե զգուշանան պատմական վեճը քաղաքականացնելու և ռազմական գործողությունները շարունակելու հեռանկարներից», - հավելել է Աքարը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական