ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը։
«Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են կոնկրետ հարցերի շուրջ և այժմ ավելի լավ պատկերացում ունեն միմյանց դիրքորոշումների վերաբերյալ առանցքային հարցերում։
Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ և կիսել կառավարությունների հետ այն ըմբռնումը, որ բարի կամքի, ճկունության ու փոխզիջման դեպքում համաձայնությունը լիովին հասանելի է։ Նրանք շարունակում են ունենալ ԱՄՆ-ի ամբողջական աջակցությունը»,– ասել է նա։