Միջազգային

Բայրամովը և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունները

Բայրամովը և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունները

Մայիսի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։

Ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ վերջին բանակցությունները:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի շուրջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական