Ուկրաինայում որոնվում են ավելի քան 7000 խաղաղ բնակիչ և զինվորական, որոնք համարվում են անհետ կորած։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի հատուկ հանգամանքներում անհետ կորածների հարցերով հանձնակատար Օլեգ Կոտենկոն։
«Այժմ հետախուզման մեջ է գտնվում 7000-ից մի փոքր ավելի մարդ: Սրանք այն մարդիկ են, որոնց հարազատները դիմել են մեզ՝ հանձնակատարի գրասենյակ, որպեսզի մենք սկսենք փնտրել իրենց հարազատներին», - ասել է Կոտենկոն։