Վրաստանի պաշտպանության նախարարությունը ԵՄ-ի կողմից հատկացված 30 միլիոն եվրոն կօգտագործի կիբերանվտանգության ոլորտում կարողությունների ամրապնդման, ինչպես նաև ռազմական բժշկության զարգացման համար։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը՝ նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի և Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու հանդիպումից հետո։
Մայիսի 4-ին ԵՄ խորհուրդը հայտարարեց Վրաստանին և Մոլդովային 70 միլիոն եվրո հատկացնելու մասին, որից 40 միլիոն եվրո՝ Մոլդովայի զինված ուժերին, 30 միլիոն եվրո՝ Վրաստանին։