Միջազգային

Ուկրաինան ուսուցանել է ԱԹՍ-ի 10.000 օպերատորի

Ուկրաինան ուսուցանել է ԱԹՍ-ի 10.000 օպերատորի

Ուկրաինան «Անօդաչու թռչող սարքերի բանակ» կառավարական ծրագրի շրջանակներում վերապատրաստել է 10 հազար անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օպերատորների: Այս մասին ուկրաինական «Rada» հեռուստաալիքի եթերում խոսել է երկրի թվային բարեփոխումների նախարար Միխայիլ Ֆեդորովը։ 

Ուկրաինայում գործում է անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստման ավելի քան 20 դպրոց։ «Անօդաչու թռչող սարքերի բանակ» կառավարական նախագիծը անօդաչուների արտադրությունը և օգտագործումը ֆինանսավորելու համար աշխարհի տարբեր երկրների բնակիչներից հավաքվել է 325 միլիոն դոլարի նվիրատվություն», - պարզաբանել է Ֆեդորովը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական