«Ուկրաինան ունի այն ամենն, ինչ անհրաժեշտ է առաջիկա շաբաթներին հակահարձակում սկսելու համար», - հայտարարել է Սպիտակ տան անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ CNN-ի եթերում։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ են հատկացրել Ուկրաինային, որը ներառում է HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար անհրաժեշտ զինամթերք։