Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանինի վերջին հայտարարությունները Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի մասին՝ անօրինական միգրացիայի խնդիրը հաղթահարելու անկարողության առնչությամբ, հանգեցնում են Հռոմի և Փարիզի միջև նոր հակամարտության։
Ավելի վաղ ֆրանսիացի նախարարը «RMS» ռադիոկայանի եթերում ասել էր, որ Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին չի կարողանում վերահսկել միգրացիայի խնդիրը։ Իտալիայի ՆԳՆ տվյալներով՝ տարեսկզբից Աֆրիկայից ծովային ուղիներով Իտալիայի հարավային ափ է ժամանել 42,5 հազար միգրանտ։