«Բարսելոնայի» պորտուգալացի նախկին աստղ Դեկոն համարվում է ակումբի ֆուտբոլային տնօրենի պաշտոնից հեռացող Մատեու Ալեմանիին փոխարինող հիմնական թեկնածուն:
«Բարսելոնան» երեքշաբթի հաստատել է, որ 60-ամյա Ալեմանին մրցաշրջանի ավարտից հետո կլքի Լա Լիգայի առաջատար ակումբը։
Համաձայն Իսպանիայում տարածվող բազմաթիվ տեղեկությունների՝ նշվում է, որ Ալեմանին բանակցություններ է վարում «Ասթոն Վիլլային» միանալու շուրջ:
«Բարսելոնայի» տնօրենին աշխատավարձի մեծ բարձրացում է առաջարկվել «Վիլլա Պարկ» տեղափոխվելու և գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի կողքին աշխատելու համար:
Կատալոնական RAC1 ռադիոկայանը հայտնել է, որ «Բարսելոնան» Ալեմանիին փոխարինելու հարցում կարող է դիմել իր նախկին կիսապաշտպան Դեկոյին:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը համարվում է այդ պաշտոնի լավագույն հավակնորդը։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի՝ բրազիլական արմատներով ֆուտբոլիստ Դեկոն 2004-2008թթ․ «Բարսելոնայի» կազմում՝ Պորտուից տեղափոխվելուց հետո, անցկացրել է 161 հանդիպում: