Միջազգային

«Իրանը միշտ հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին». Ալիև

«Իրանը միշտ հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Ադրբեջան-Իրան հարաբերություններին և գովեստի խոսքեր հնչեցրել Իրանի հասցեին։ «Օկուպացիայի ժամանակ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու առումով մենք ավելին էինք սպասում Իրանից։

Նրանք միշտ պաշտպանել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ում ու Իսլամական համագործակցության կազմակերպությունում քվեարկել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին։ Մենք պետք է բացարձակ արդար լինենք այս հարցում», - հայտարարել է Ալիևը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական