Միջազգային

Լենցովը հանդիպել է Հասանովի հետ

Լենցովը հանդիպել է Հասանովի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարը և ադրբեջանցի պաշտոնյան քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ զորախմբի գործունեության պայմանները։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները։ 

Հիշեցնենք, որ  Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին ապրիլի 28-ին ընդունել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել էր 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական