Աստանայի դատարանն այսօր՝ մայիսի 4-ին, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդու կնոջը՝ Գյուլմիրա Սաթիբալդիին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման։
Նա մեղավոր է ճանաչվել ինքնադատաստանի, ինքնիրավչության և առևանգման մեջ։ Բացի այդ, Սաթիբալդին կզրկվի Ղազախստանի պետական պարգևից՝ «Կուրմետի» շքանշանից։