Չնայած 2022թ․ մարտին սահմանված պատժամիջոցներին՝ ռուսական լրտեսական ցանցը ԵՄ ընկերություններից գնում է տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի դեմ պայքարելու համար․ պարզել է Financial Times-ն իր հետաքննության արդյունքում: Ինչպես պարզաբանում է պարբերականը, խոսքը գնում է տարբեր ապրանքների (միկրոչիպերից մինչև զինամթերք և հաստոցներ)՝ Գերմանիայից և Ֆինլանդիայից գնման մասին։
Ինչպես պարզել է FT-ն, նման մեկ այլ ընկերություն կարող է լինել TradeTools Trading House-ը, որը գրանցված է Մոսկվայի հյուսիսում գտնվող արդյունաբերական գոտում։ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր TradeTools-ը, հիմնականում ԵՄ-ից, գնել է 900 հազար դոլարի նյութեր, ներառյալ՝ միկրոչիպեր և արդյունաբերական ապրանքների հումք: