Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 13-ին կժամանի Բեռլին։ Տեղեկությունը հաստատել է Բեռլինի ոստիկանությունն՝ ի պատասխան «Der Tagesspiegel»-ի հարցման։ Իրավապահ մարմիններն արդեն սկսել են Ուկրաինայի նախագահի այցի նախապատրաստությունը։
Գերատեսչության մամուլի քարտուղարը չի հայտնել անվտանգության համապատասխան միջոցառումների մանրամասները։