Շուշիում իր աշխատանքներն է մեկնարկել «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» համաժողովը։ Համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և հնարավոր հեռանկարներին։
Ալիևը, մասնավորապես հայտարարել է. «Հայաստանը բանակցություններն օգտագործում է ժամանակ ձգելու համար՝ հույս ունենալով, որ իր հովանավորներն իրեն կօգնեն։ Նրանք ձգում են ժամանակը՝ հրաշքի, ինչ-որ փոփոխությունների սպասումով։ Նրանց հաշվարկները սխալ դուրս եկան։ Կարծում եմ՝ նրանք կկորցնեն այս հնարավորությունը, որովհետև օկուպացիայի տարիները նրանց ոչ մի առավելություն չտվեց։ Հակառակը, նրանք մեկուսացվեցին, կորցրին ոչ թե ձևական, այլ իրապես անկախ պետություն դառնալու հնարավորությունը։ Նրանք հիմա նոր տեր կամ տերեր են փնտրում»։