Միջազգային

Ինչո՞ւ է Պուգաչովան վերադարձել Մոսկվա

Ինչո՞ւ է Պուգաչովան վերադարձել Մոսկվա

Երգչուհի Ալլա Պուգաչովան ժամանել է Մոսկվա։ Այդ մասին այսօր «ՏԱՍՍ»-ին հայտնել է նրա օգնական Ելենա Չուպրակովան։ Մեկնաբանելով լուրը, որ երգչուհին ժամանել է հրաժեշտ տալու ընկերոջը՝ մոդելավորող Վալենտին Յուդաշկինին, ում հուղարկավորությունը նախատեսված է մայիսի 6-ին՝ Տրոեկուրովսկու գերեզմանատանը, Չուպրակովան ասել է. «Ես նրան դեռ չեմ հարցրել»։

2022 թվականի գարնանը Պուգաչովան ընտանիքի հետ Ռուսաստանից մեկնել էր Իսրայել։ Յուդաշկինը մահացել է մայիսի 2-ին՝ 59 տարեկան հասակում, քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական