Սիրիայում 2011թ․ մարտին սկսված հակամարտությունից մինչ օրս սպանվել է լրատվամիջոցների 715 աշխատակից, այդ թվում՝ 6 կին և 9 օտարերկրացի։ Այս մասին ասվում է մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ սիրիական SNHR իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։