Միջազգային

Հայաստանը չի կարողանում համակերպվել պարտությանը. Չավուշօղլու

Հայաստանը չի կարողանում համակերպվել պարտությանը. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ТЕМ-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին․ «Մենք Ադրբեջանի հետ ցանկանում էինք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել, ինչն անկեղծության նշան է։ Հայաստանը չի կարողանում ընդունել այն փաստը, որ Ադրբեջանը ազատագրել է իր հողերը 30 տարվա օկուպացիայից։

Հայաստանը անընդհատ զենք է տեղափոխում Ղարաբաղ, լարվածություն է ստեղծում։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում սրա դեմ։ Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք։ Մենք Ադրբեջանի հետ խորհրդակցությունների միջոցով քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Չավուշօղլուն։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական