Կրեմլում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Զելենսկու և նրա թիմի ֆիզիկական ոչնչացումից բացի այլ տարբերակներ չեն մնում։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Զելենսկին նույնիսկ պետք չէ անվերապահ կապիտուլյացիայի ակտն ստորագրելու համար»,- հայտարարել է Մեդվեդևը: