Այսօր Սիրիայի նախագահական պալատում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանդիպել է իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ։ Արարողությունից հետո երկու երկրների նախագահները սկսել են իրենց երկկողմ բանակցությունները։
Ռաիսին, հիշեցնենք, բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հրավերով երկօրյա այցով գտնվում է Դամասկոսում։