Միջազգային

«Հայաստանը կրկին տարածքային պահանջներ է առաջ քաշել Ադրբեջանի նկատմամբ». Ալիև

«Հայաստանը կրկին տարածքային պահանջներ է առաջ քաշել Ադրբեջանի նկատմամբ». Ալիև

Շուշիում իր աշխատանքներն է մեկնարկել «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» համաժողովը՝ նվիրված Հեյդար Ալիևի 100-ամյակին։ Համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և հնարավոր հեռանկարներին։ 

Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Հույս ունեմ, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններից հետո գոնե առաջընթաց կլինի։ Խաղաղության համաձայնագրի նախագծի նոր տարբերակների վերաբերյալ Հայաստանի մեկնաբանություններում մենք կրկին տեսել ենք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»։  

Ալիևը նաև հավելել է, որ «Եռակողմ հայտարարությունը ոչ զինադադար է, ոչ էլ խաղաղության պայմանագիր»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական