Միջազգային

Նոր հարված իտալական ամենահայտնի մաֆիային

Նոր հարված իտալական ամենահայտնի մաֆիային

Իտալիայի իրավապահ մարմինները 108 մարդ են ձերբակալել «Նդրանգետա» մաֆիայի խմբավորման դեմ գործողության ընթացքում։ Այս մասին այսօր հայտնել է «La Repubblica» թերթը։

Ձերբակալությունները կատարվել են ոչ միայն Իտալիայում, այլև Բելգիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Գերմանիայում։ «Նդրանգետա»-ն համարվում է Եվրոպայի ամենահզոր հանցավոր խմբավորումը, որը վերահսկում է Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի մատակարարումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական