Միջազգային

Պապուա Նոր Գվինեան մտադիր է պաշտպանական համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ

Պապուա Նոր Գվինեան մտադիր է պաշտպանական համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ

Պապուա Նոր Գվինեան հուսով է ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիր ստորագրել  Ջո Բայդենի՝ մայիսի 22-ին նախատեսված այցի ընթացքում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է «Islands business» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Նոր Գվինեայի ԱԳ նախարար Ջասթին Տկաչենկոյին։

Պապուա Նոր Գվինեայի՝ ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին հայտարարությունը հնչել է մեկ տարի անց, երբ տարածաշրջանի մեկ այլ երկիր՝ Սողոմոնի կղզիները, անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրեց Չինաստանի հետ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական