Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան անդրադարձել է Լեհաստանի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությանն ու դիվանագիտական աջակցությանը․ «Ես հետապնդում եմ Լեհաստանի շահը, իսկ դա այն է, որ Ուկրաինան հաղթի Ռուսաստանին: Հետևաբար, մենք դրանից ելնելով ենք որոշումներ կայացնում ռազմական օգնության վերաբերյալ:
Մենք դրսևորել ենք բարիդրացիություն ու հեղինակություն ենք ձեռք բերել թե երկրում, թե միջազգային ասպարեզում»,- Դուդայի խոսքերն է փոխանցել նախագահի գրասենյակը։