Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագրի ուսումնասիրություններն ավարտելու մասին հռչակագիրը․ այս մասին երեքշաբթի հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հռչակագիրը կնքվել է Վրաստանի ԱԳ նախարարի՝ Իսրայել այցի ժամանակ։