ԱՄՆ անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ գնահատականներով՝ Ուկրաինայում դեկտեմբերից ի վեր ավելի քան 20.000 ռուս զինվորական է սպանվել, ևս 80.000-ը՝ վիրավորվել է:
20 հազար զոհի կեսը «Վագներ» վարձկան ընկերությունից են, որոնք մարտնչում են արևելյան Բախմուտի ուղղությամբ։
Ռուսական ուժերը ներկայումս գրավել են Բախմուտի մեծ մասը, սակայն ուկրաինական զորքերը դեռևս վերահսկում են քաղաքի արևմտյան մի փոքր հատված։ Բախմուտի կռիվը երկու կողմերի համար էլ մեծ սիմվոլիկ նշանակություն է ստացել։