Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ Իրանը և Հնդկաստանը կարող են խթանել երկկողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա երկու երկրներին՝ ավելի արդյունավետ դեր խաղալ նոր աշխարհակարգում։
Անդրադառնալով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ անցած սեպտեմբերին ուզբեկական Սամարղանդում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացված հանդիպմանը՝ Իրանի նախագահը նշել է, որ երկու երկրների ղեկավարները վճռական են ընդլայնել հարաբերությունները տարբեր ոլորտներում: