«Թուրքիայում ընտրություններն առաջին փուլով ավարտվելու հավանականությունը 50%-ից էլ քիչ է: Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա հիմնական մրցակից՝ միասնական ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ձայները հավասար են». գրում է թուրքական «Hürriyet» թերթը։
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են երկրի գործող ղեկավար, 69-ամյա Էրդողանը՝ որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, 74-ամյա Քըլըչդարօղլուն, «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ, 58-ամյա Մուհարեմ Ինջեն և 55-ամյա Աթա Սինան Օգանը։ Ընտրությունների երկրորդ փուլը, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50%-ից ավելին, կանցկացվի մայիսի 28-ին։