Միջազգային

Ռաիսին Ասադի հրավերով կայցելի Սիրիա

Ռաիսին Ասադի հրավերով կայցելի Սիրիա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով մայիսի 3-ին կմեկնի Դամասկոս։ Ռաիսին Սիրիա կմեկնի քաղաքական ու տնտեսական գործիչների բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ։

Երկօրյա այցի ընթացքում Ռաիսին և նրան ուղեկցող պատվիրակությունը խորհրդակցություններ կանցկացնեն Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ և կքննարկեն երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների ամրապնդման, տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման և բարելավման ուղիները։ Բացի այդ, Իրանի նախագահը կմասնակցի իրանցի և սիրիացի գործարարների համատեղ հանդիպմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական