Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը 12,000 ֆունտ պետք է վճարի Chevening House ամառանոցից անհետացած սննդի, խմիչքի, հողաթափերի, սրբիչների և խալաթների համար: Գրում է The Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Լիզ Թրասը նախատեսում է վիճարկել հաշիվը, քանի որ այն կարող է պարունակել ոչ միայն անձնական, այլև պաշտոնական ծախսեր՝ կապված իր քաղաքական գործունեության հետ։