Միջազգային

Ֆրանսիական Պոլինեզիայում ընտրություններում հաղթում են անկախության կողմնակիցները

Ֆրանսիական Պոլինեզիայում ընտրություններում հաղթում են անկախության կողմնակիցները

Ֆրանսիական Պոլինեզիայի անկախության կողմնակիցները բացարձակ մեծամասնություն են կազմել տեղական խորհրդարանի ընտրություններում, հայտնել է Ֆրանսիայի անդրծովյան համայնքի գերագույն հանձնակատարը:

Ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել կիրակի օրը։ Հրապարակված տվյալների համաձայն, ընտրություններում հաղթանակ է տարել «Տավինի Ուիրաատիրա» («Ծառայել ժողովրդին») կուսակցությունը: Անկախության օգտին հանդես եկող կուսակցությունը, որը գլխավորում է նախկին նախագահ Օսկար Թեմարուն, ստացել է ձայների 44,2 տոկոսը: Իշխող «Տապուրա Ուիրաատիրա» կուսակցությունը՝ տարածաշրջանի հեռացող նախագահ Էդուարդ Ֆրիչի գլխավորությամբ, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ձայների 38,5 տոկոսով:

Ինչպես նշում է France-Presse գործակալությունը, այս հաղթանակը անկախության կողմնակիցներին դիրքերը ամրացնում է՝ տալով բանակցելու հնարավորություն Ֆրանսիայի կառավարության հետ ապագաղութացման գործընթացի և ինքնորոշման հանրաքվեի անցկացման շուրջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական