Միջազգային

«Կիևը գրեթե պատրաստ է հակահարձակման». ՊՆ նախարար

«Կիևը գրեթե պատրաստ է հակահարձակման». ՊՆ նախարար

Ուկրաինայի կառավարության տվյալներով՝ ակնկալվող հակահարձակման նախապատրաստությունը մոտենում է ավարտին․ «Ուկրաինան գլոբալ իմաստով պատրաստ է հակահարձակման, զորքերը սպասում են հրամանատարության որոշմանը», - ապրիլի 26-ին հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ «Մենք ստացել ենք շատ ժամանակակից համակարգեր, հատկապես «զրահապատ բռունցքի» մասով։ Արդեն մեր զինանոցում առկա են Leopard 2 և Challenger տանկերը, մի փոքր ուշ կժամանեն Leopard 1-երը»։ 

Ռեզնիկովը հիշեցրել է, որ Ուկրաինան սպասում է «Աբրամս» տանկերին, սակայն, ըստ նախարարի, դրանք ժամանակ չեն ունենա մասնակցել այս հակահարձակմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական