Միջազգային

Չեխիայի և Սլովակիայի նախագահները այցով ժամանել են Կիև

Չեխիայի և Սլովակիայի նախագահները այցով ժամանել են Կիև

Չեխիայի և Սլովակիայի նախագահներ Պետր Պավելը և Զուզանա Չապուտովան ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում է blesk.cz լրատվական հարթակը։ Երկու երկրների ղեկավարները բանակցություններ կվարեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և կհանդիպեն կառավարության անդամների հետ։

Այս համատեղ այցը ծրագրվել էր այս տարվա հունվարին Պավելի՝ Չեխիայի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ուղևորության ժամկետը նախապես չի հայտարարվել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական