Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Կոլոնայի հայտարարությունները և մեղադրել ֆրանսիական կողմին

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Կոլոնայի հայտարարությունները և մեղադրել ֆրանսիական կողմին

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հայտարարությունները ՀՀ տարածքների` ադրբեջանական օկուպացիայի մասին, պնդելով, որ Ֆրանսիան նույնը չի արել նախորդ 30 տարիներին Հայաստանի դեպքում։

«Ցավոք, Ֆրանսիան, որն իրեն դրսևորում է որպես հակամարտությունը կարգավորելու «ձգտող» կողմ, 30 տարվա ընթացքում երբեք Հայաստանին չի դատապարտել։ Բացի այդ, Ադրբեջանի կողմից սահմանային անցակետի ստեղծմանը միջամտությունը, որը ներքին խնդիր է, խախտում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Կողմնակալ մոտեցումներ ցուցաբերելու փոխարեն ֆրանսիական կողմը «ավելի օգտակար կլինի» կոչ անել Հայաստանին կատարել պայմանավորվածություններից բխող պարտավորությունները»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական