Եվրամիությունը պատրաստ է վերանայել Վենեսուելայի դեմ պատժամիջոցները, եթե երկրի իշխանությունները քայլեր ձեռնարկեն՝ ապահովելու երկրում ազատ ընտրություններ։
Այս մասին հինգշաբթի օրը Կոլումբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։