Միջազգային

«ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում ահաբեկչական պետության ստեղծմանը». Չավուշօղլու

«ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում ահաբեկչական պետության ստեղծմանը». Չավուշօղլու

Թուրքական «Hurriyet»-ին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին․ «ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Թուրքիան բանակցություններ է սկսում սիրիական ռեժիմի հետ։ Նրանք գիտեն, որ մենք պայքարում ենք ահաբեկչական կազմակերպության դեմ, որին նրանք աջակցում են։ Այս կազմակերպությունը փորձում է պառակտել Սիրիան։

Վարչախմբի հետ մեր կապը լուրջ վտանգ է ներկայացնում նրանց համար։ ԱՄՆ-ն հրաժարվել է Սիրիայում կայունության համար ստեղծված հարթակներից. նրանք շարունակում են օգտվել միայն Իսլամական Պետության հետ կապված հարթակից։ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում ահաբեկչական պետության ստեղծմանը», - հայտարարել է Չավուշօղլուն

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական