Shahed-136 անօդաչու թռչող սարքերը, որոնք Իրանը վաճառել է Ռուսաստանին, հագեցած են գրեթե 20 տարի առաջ գողացված գերմանական տեխնոլոգիայի շարժիչներով։
«CNN»-ի փոխանցմամբ՝ «Conflict Armament Research» բրիտանական կազմակերպությունը 2022թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ մարտն ուսումնասիրել է Ուկրաինայից վերցված իրանական 20 անօդաչուների դետալներ, որոնց կեսը՝ Shahed-136-ի։
Շարժիչի հետազոտությունը ցույց է տալիս, որ Իրանը, չնայած միջազգային պատժամիջոցներին, տարիների ընթացքում զգալի ջանքեր է գործադրել իր անօդաչու թռչող սարքերի և հրթիռների վրա արևմտյան տեխնոլոգիաներ կիրառելու վրա։