Միջազգային

ԱՄՆ միջուկային սուզանավերը կպաշտպանեն Հարավային Կորեայի տարածքային ջրերը

ԱՄՆ միջուկային սուզանավերը կպաշտպանեն Հարավային Կորեայի տարածքային ջրերը

ԱՄՆ և Հարավային Կորեայի նախագահների հանդիպմանը ԱՄՆ-ն խոստացել է Հարավային Կորեային աջակցել իր միջուկային զինանոցի հնարավորությունների շրջանակներում։ Համատեղ մամուլի ասուլիսում Յունն ասել է, որ ինքը և Բայդենը պայմանավորվել են այն քայլերի շուրջ, որոնք կուժեղացնեն Հարավային Կորեայի պաշտպանունակությունը՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից բխող սպառնալիքի:

«Մեր երկու երկրները համաձայնել են անհապաղ երկկողմ նախագահական խորհրդակցություններ անցկացնել Հյուսիսային Կորեայի միջուկային հարձակման դեպքում և խոստացել են արձագանքել արագ և վճռականորեն՝ օգտագործելով դաշինքի ողջ ուժը, ներառյալ Միացյալ Նահանգների միջուկային զենքը», - ասել է Յունը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական