Միջազգային

«Ներկայումս Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու նախաձեռնություն չկա». Շվեդիայի ԱԳ նախարար

«Ներկայումս Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու նախաձեռնություն չկա». Շվեդիայի ԱԳ նախարար

Շվեդիայի ԱԳ նախարար Տոբիաս Բիլստյոմը պատասխանել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սոդերի նամակին, որում վերջինս կոչ էր անում ԱԳ նախարարին՝ քայլեր ձեռնարկել Հայաստան-ԵՄ առանց վիզային ռեժիմ սկսելու գործընթաց նախաձեռնելու համար։ 

Ի պատասխան պատգամավոր Սոդերի նամակի՝ նախարար Բիլստյոմն արձագանքել է. «Կառավարությունը դրական է վերաբերում ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունների զարգացմանը։ Առանց վիզայի ռեժիմի սահմանման առաջարկներն արվում են հանձնաժողովի կողմից, այնուհետ քննարկվում խորհրդում և Եվրախորհրդարանում՝ սովորական օրենսդրական ընթացակարգի համաձայն: Ներկայումս Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու առաջարկ չկա»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական