Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը երեք շաբաթ է, ինչ գտնվում է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցում՝ քրոնիկ լեյկեմիայի հետ կապված թոքերի վարակի պատճառով, կայուն է և լավ է արձագանքում ընթացիկ բուժմանը։ Այդ մասին հայտնել են Բեռլուսկոնիի բժիշկները:
Բեռլուսկոնին հոսպիտալացվել էր ապրիլի 5-ին։ Ավելի ուշ բժիշկներն առաջին անգամ հայտնել էին, որ 86-ամյա գործիչը տառապում է լեյկեմիայով։ Ապրիլի 17-ին հայտնի դարձավ, որ Բեռլուսկոնիի վիճակի կայունացումը հնարավորություն է տվել վերակենդանացման բաժանմունքից նրան տեղափոխել սովորական բաժանմունք։