Միջազգային

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը. Կրեմլ

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը. Կրեմլ

ՌԴ Կրեմլի պաշտոնական կայքը տարածել է Փաշինյան-Պուտին հեռախոսազույցի մանրամասները։ Ըստ հաղորդագրության՝ «քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։ Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը։

Ռուսաստանի նախագահը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական