«Wagner» մասնավոր ռազմական ընկերության ջոկատները մի փոքր առաջ են շարժվել «Բախմուտ-2» երկաթուղային կայարանից դեպի քաղաքի արևմտյան մաս. գրում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (Institute for the study of war; ISW) իր նոր զեկույցում։
Միևնույն ժամանակ, ուկրաինական ուժերը ձեռնարկել են լոկալ հակահարձակում քաղաքից հյուսիս-արևմուտք, որը հավանաբար կթուլացնի ճնշումը Խրոմովով անցնող նյութատեխնիկական գծի վրա: Բացի այդ, ռուսական զորքերը շարժվում են դեպի արևելք՝ Ավդեևկայից հարավ-արևմուտք գտնվող Նևելսկոյե գյուղի ուղղությամբ: