Ղազախստանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ ֆինանսական հատվածում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների խախտումից խուսափելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալության նախագահ Մադինա Աբիլկասիմովան։
«Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի խուսափենք Ղազախստանի ֆինանսական հատվածի նկատմամբ երկրորդական պատժամիջոցների կիրառման վտանգից: Դա չափազանց կարևոր է: Մենք լիովին համապատասխանում ենք կարգավորողների կողմից սահմանված պահանջներին, ինչպես նաև մեր բանկերի համար համապատասխան արտաքին թղթակից բանկերի պահանջներին»,- ասել է Աբիլկասիմովան։