Միջազգային

«Ադրբեջանը միակողմանիորեն անցակետ տեղադրելով՝ խաթարում է երկխոսությունը». Բորել

«Ադրբեջանը միակողմանիորեն անցակետ տեղադրելով՝ խաթարում է երկխոսությունը». Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելուն։

Բորելը, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու՝ ԵՄ կոչերին։ ԵՄ-ն շարունակում է ներգրավվել հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական